Այսօր: Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 952
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 42-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՄԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Գնել Սարգսյանի, Վրեժ Այդինյանի, Սարիբեկ Սարգսյանի և Էմմա Գասպարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Լորուտ, 15 փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 857.38 քմ մակերեսով անասնաշենքը և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.09295 հա հողատարածքը /ծածկագիր՝ 06-045-0173-0025/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղի 9-րդ  փողոց, թիվ  9 տան բնակիչ Գնել Սարգսյանին:
1)Անասնագոմի ուղղակի վաճառքի գինը կազմում է 600166 /վեց հարյուր հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 700 /յոթ հարյուր/ՀՀ դրամ,
2)հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 89232 /ութանասունինը հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 96 /իննիսունվեց/ՀՀ դրամ: 
2.Թույլատրել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Լորուտ, 15 փողոց, թիվ 5 հասցեում գտնվող 857.86 քմ մակերեսով անասնաշենքը և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.09257 հա հողատարածքը /ծածկագիր՝ 06-045-0174-0004/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղի 9-րդ փողոց, թիվ 1 տան բնակիչ Էմմա Գասպարյանին:
1)Անասնագոմի ուղղակի վաճառքի գինը կազմում է 600502 /վեց հարյուր հազար հինգ հարյուր երկու/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 700/յոթ հարյուր/  ՀՀ դրամ,
2)հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 88867 /ութանասունութ հազար ութ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 96 /իննիսունվեց/ՀՀ դրամ: 
3.Թույլատրել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Լորուտ, 15 փողոց, թիվ 3 հասցեում գտնվող 428.27 քմ մակերեսով անասնաշենքը և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.04647 հա հողատարածքը /ծածկագիր՝ 06-045-0173-0024/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղի 4-րդ փողոց թիվ 18 տան բնակիչ Վրեժ Այդինյանին:
1)Անասնագոմի ուղղակի վաճառքի գինը կազմում է 299789 /երկու հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր ութանասունինը/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 700/յոթ հարյուր/  ՀՀ դրամ,
2)հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 44611 /քառասունչորս հազար վեց հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 96/իննիսունվեց/ ՀՀ դրամ: 
4.Թույլատրել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Լորուտ, 15 փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 432.2 քմ մակերեսով անասնաշենքը և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.04647 հա հողատարածքը /ծածկագիր՝ 06-045-0173-0023/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 12 տան բնակիչ Սարիբեկ Սարգսյանին:
1)Անասնագոմի ուղղակի վաճառքի գինը կազմում է 302540 /երեք հարյուր երկու հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 700/յոթ հարյուր/ ՀՀ դրամ,
2)հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 44611 /քառասունչորս հազար վեց հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 96/իննիսունվեց/ ՀՀ դրամ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐՎԱՆԴ ՇԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner