Այսօր: Երկուշաբթի, 30 Մարտի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6637
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 36-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29 կետով, ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածով և <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Թումանյան համայնքի Լորուտ գյուղական համայնքում 0,02 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխման նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 14.09.2017թ. թիվ 97 դրական եզրակացությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 

1.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 06-045-0183-0009 ծածկագիրը կրող 0,02 հա հողամասի հողօգտագործման սխեման՝ համաձայն հավելվածի:
2.Թումանյան համայնքի համայնքային  սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,02 հա  /կադաստրային ծածկագիր՝ 06-045-0183-0009/ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ կապի օբյեկտների հողերի գործառնական նշանակության:
3.Թումանյան համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
4.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կազմելու համապատասխան փաստաթղթեր՝ հետագայում այն օտարելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner