Այսօր: Երկուշաբթի, 30 Մարտի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6401
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 49-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 49-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով ,<<Իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ) ենթակետով ,հիմք  ընդունելով  բազմաբնակարան շենքերի բնակարանատերերի  հետ  կնքված մատուցվող ծառայությունների  թվով  1-150 , իրավաբանական և ֆիզիկական անձանց  հետ  կնքված կենցաղային աղբի տեղափոխման  համապատասխանաբար թվով  1-8 և 1-800 երկկողմ պայմանագրերը `
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի քաղաքային համայնքում 2018 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
3.Ուժը կորցրած ճանաչել  Թումանյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 16-ի ՙՙԹումանյանի  համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների կողմից 2017 թվականի համար մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների և վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին՚՚ թիվ 62-Ն որոշումները և 2015թ. նոյեմբերի 25-ի  <<Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները վարձակալության հանձնելու և բնակարանների վճարի չափ հաստատելու  մասին >> թիվ 44 -Ն  որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner