Այսօր: Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 991
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 51-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 51-Ն


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, <<ՀՀ բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով և առաջնորդվելով Թումանյան համայնքի ավագանու 2016թ. ապրիլի 27-ի <<Թումանյան համայնքի 2016թ. բյուջեն հաստատելու մասին>> թիվ 30-Ն որոշումով՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

Վարչական մասի եկամուտներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Ավելացնել <<Պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը>> 400,0 հազ. դրամով:
2.Ավելացնել <<Տեղական տուրքերում>> համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների (հիմնական շինությունների) շինության թույլտվության համար եկամուտը՝ 100,0 հազ. դրամով:
Վարչական մասի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Կառավարման ապարատի նախահաշվի 1.1.1 դասակարգման <<Տրանսպորտային նյութեր>> /հոդ. 4264/-ի համար նախատեսված ծախսերն ավելացնել 200,0 հազ. դրամով, պակասեցնել <<Պարտադիր վճարներ>> /հոդ. 4823/-ի համար նախատեսված ծախսերը 200,0 հազ. դրամով:
2.Ավելացնել 1.6.1 դասակարգման <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով>> նախատեսված ծախսերը <<Մասնագիտական ծառայություններ>> /հոդ. 4241/ 710,0 հազ. դրամով, իսկ <<Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում>> /հոդ. 4251/ 160,0 հազ. դրամով:
3.Ավելացնել 6.3.1 դասակարգման <<Ջրամատակարարման>> համար նախատեսված ծախսերը <<Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում>> /հոդ. 4251/ 1000,0 հազ. դրամով:
4.Ավելացնել 6.4.1 դասակարգման <<Փողոցների լուսավորության>> համար նախատեսված <<Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում>> /հոդ. 4251/ համար նախատեսված ծախսերը 600,0 հազ. դրամով:
5.Ավելացնել 10.7.1 դասակարգման <<Սոցիալական հատուկ արտոնություններ այլ դասերին չպատկանող>> նախատեսված ծախսերը <<Այլ նպաստներ բյուջեից>> /հոդ. 4729/ 1000,0 հազ. դրամով:
6.Պակասեցնել 11.1.2 դասակարգման <<Պահուստային ֆոնդը>> /հոդ. 4891/ 3770,0 հազ. դրամով:
Բյուջեի ֆոնդային մասի եկամուտներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Նախատեսել <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)>> 1700,0 հազ. դրամ:
Ֆոնդային մասի ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Պակասեցնել կառավարման ապարատի նախահաշվի 1.1.1 դասակարգման <<Վարչական սարքավորումներ>> /հոդ. 5122/-ի համար նախատեսված ծախսերը 300,0 հազ. դրամով:
2.Ավելացնել 1.6.1 դասակարգման <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով>> ծախսերը <<Շենքերի և շինությունների կապիտալ նորոգում>> /հոդ. 5113/ 400,0 հազ. դրամով:
3.Ավելացնել 4.5.1 դասակարգման <<Ճանապարհային տնտեսության>> համար նախատեսված <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման>> /հոդ. 5113/ համար նախատեսված ծախսերը 1930,0 հազ. դրամով, իսկ <<Նախագծահետազոտական ծախսերը>> /հոդ. 5134/՝ 70,0հազ. դրամով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner