Այսօր: Ուրբաթ, 10 Հուլիսի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 28-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՌԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման պահանջներով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով  և նկատի ունենալով, որ Արշալույս Նասիբյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ, Լոռու մարզ, Թումանյան համայնք, գ. Լորուտ, 2-րդ փողոց, թիվ 19 հասցեում գտնվող 250,6 քմ մակերեսով մառանը և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,02506 հա հողատարածքը /ծածկագիր՝ 06-045-0040-0004/ ուղղակի վաճառքով օտարել Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ գյուղի 9-րդ փողոց, թիվ 9 տան բնակիչ Արշալույս Նասիբյանին:
1)Մառանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 52626 /հիսուներկու հազար վեց հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 210/երկու հարյուր տասը/ ՀՀ դրամ:
2)Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 24057,6 /քսանչորս հազար հիսունյոթ դրամ վեց լումա/ ՀՀ դրամ, 1քմ-ի արժեքը՝ 96/իննսունվեց/ ՀՀ դրամ:
2.Ուժը կորցրած ճանաչել  Թումանյան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 20-ի <<Օրինական ճանաչված մառանը և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող տարածքն ուղղակի վաճառքով օտարելու թույլլտվություն տալու մասին>> թիվ 22-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐՎԱՆԴ ՇԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner