Այսօր: Ուրբաթ, 3 Ապրիլի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2767
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ N 10-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 10-Ն


Զեկ. ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով,Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով ,հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2017 թ.դեկտեմբերի 26-ի <<Թումանյան համայնքի 2018թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 54-Ն որոշումը և  Թումանյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

 

1.Թումանյան համայնքի 2018 թվականի  բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը՝ գումարով 9274,028հազ. դրամ ուղղել համայնքի ոչ Ֆինանսական ակտիվների գծով(կապիտալ) միջոցառումներին:
 2.Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի իրացումից նախատեսել 884.150հազ. դրամ մուտք:
3.Բյուջեի ընթացիկ ծախսերում կատարվող փոփոխությունները ըստ ոլորտների
1)Բաժին (Ոլորտ)4. Տնտեսական հարաբերություններ.
 Ծրագիր 01.  
Միջոցառումներ:Ճանապարհային տրանսպորտ.
 Նախատեսել ճանապարհային տրանսպորտի գծով ընթացիկ ծախսեր  դրամաշնորհների տեսքով 5000.0հազ. դրամ,
2)Բաժին (Ոլորտ)5. Շրջակա միջավայրի պաշտպանություն.
Ծրագիր 01.
Միջոցառումներ:Թումանյան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման նպատակով նախատեսված ընթացիկ ծախսերը պակասեցնել 8000.0հազ. դրամով,
3)Բաժին (Ոլորտ) 6.Բնակակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն.
Ծրագիր 01.
Միջոցառումներ: Նախատեսել ջրամատակարարման գծով ընթացիկ ծախսեր  դրամաշնորհների տեսքով 3000.0 հազ. դրամ,
4)Բաժին (Ոլորտ) 11. Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր.
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերը ավելացնել 1459.0 հազ. դրամով, պակասեցնելով պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումը նույն գումարի չափով:
4
.Կապիտալ ծրագրերում կատարվող փոփոխությունը ըստ ոլորտների.
1)
Բաժին (Ոլորտ)1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ
Ծրագիր 01.   
 Միջոցառումներ:Ոչ Ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ)միջոցառումներ. Համայնքապետարանի  աշխատանքային պայմանների բարելավման նպատակով ավելացնել <<Մեքենաներ և սարքավորումներ>>ձեռք բերելու համար 5000,0 հազ.դրամ ծախս,
2)Բաժին (Ոլորտ)9. Կրթություն.
Ծրագիր 01.
Միջոցառումներ:Ոչ Ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ)միջոցառումներ.
Քարինջ բնակավայրի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար ավելացնել 3700,0  հազ.դրամ ծախս:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner