Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 94-Ա

ՔԱՐԻՆՋ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ ՎԵՆԵՐԱ ՓԱՇՈՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈԻՄԸ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆ(ՕԳՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  ՀՀ  կառավարության  <<Խնամակալության  և  հոգաբարձության  մարմինների  կանոնադրության>>  2016թ. հունիսի 2-ի  թիվ  631-Ն  որոշման դրույթներով,ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, հիմք  ընդունելով Թումանյանի  համայնքապետարանի <<Խնամակալության  և  հոգաբարձության  հարցերի  հանձնաժողովի>> 2020թ.սեպտեմբերի 25-ի նիստի որոշումը և Քարինջ գյուղի բնակչուհի Վեներա Փաշոյի Հարությունյանի դիմումը՝
որոշում եմ.

ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ գյուղի բնակչուհի Վեներա Փաշոյի Հարությունյանի  խնդրանքով,որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, իր համաձայնությամբ նրա նկատմամբ Պարգև Փաշոյի Հարությունյանին նշանակել պատրոն (օգնական):

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան