Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 86-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Թումանյան համայնքի ավագանու 2020թ. մայիսի 13-ի  N 23-Ա որոշումը՝       
որոշում եմ.

1. 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարել Թումանյան համայնքի սեփականությունը հանդիսացող Թումանյան համայնք, գ.Քարինջ, 7-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 06-110-0031-0011 ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության 1,12645 հա մակերեսով  հողամասի և հողամասում կառուցված 613,2քմ մակերեսով շինության /մանկապարտեզ/ գույքի կրկնակի աճուրդ-վաճառք: Գույքի աճուրդի մեկնարկային գինը սահմանել 10000000 ՀՀ դրամ:                     
2.Համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների աճուրդային կարգով օտարող հանձնաժողովին հանձնարարել նախատեսվող աճուրդի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան