30.12.20
ԱՄԱՆՈՐՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
|
Օրերս Թումանյան քաղաքում արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների ընտանիքներին, ովքեր ունեն անչափահաս երեխաներ՝ <<Գաղտնի ձմեռ պապ>> ակցիայի շրջանակներում անհատ բարերարների կողմից և World Vision բարեգործական կազմակերպության աջակցությամբ տրամադրվեց ամանորյա նվերներ և սննդօգնություն։ Շնորհակալ ենք World Vision-ին և հովանավորներին ստեղծված հետպատերազմական շրջանում աջակցելու և ժպիտներ պարգևելու համար։
|
|
30.12.20
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ բնակիչներ Թերթում ենք կյանիքի ևս մեկ էջ, որը լի էր դժվարություններով, ցավով, կսկիծով ու անդառնալի կորուստներով:Մեկ դար անց՝ 2020թ., նորից խեղվեց հայի ճակատագիրը, սակայն պահն է՝ համախմբվելու և աշխարհին ցույց տալու, որ՝ քիչ ենք, բայց հայ ենք: Գալիք 2021 թվականը բոլորիս համար թող լինի քաջ առողջության, խաղաղության, անվտանգության, և նվաճումների տարի:Թող որ հայ մայրերն արտասվեն միայն երջանկությունից, հայ մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ՝ լիարժեք ընտանիքում, իսկ զենքերը կրակ արձակեն միայն տոնախմբություներին: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
|
|
29.12.20
4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Հաշվետու եռամսյակ - 2020թ. 4-րդ եռամսյակ №№ Համայնք Բնակության վայրի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Ընտանիքի կազմի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Գույքահարկի վերաբերյալ տրված տեղեկանքների (զրոյական) քանակը Հողի հարկի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Հողի և անասնագլխաքանակի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակը Ազատ ոճի տեղեկանքների քանակը Քաղաքացիներից ստացված դիմումների քանակը Դիմումներին ի պատասխան ուղարկված գրությունների քանակը ՀԿՏՀ-ի միջոցով մարզպետարան առաքված՝ համայնքի ավագանու և համայնքի որոշումների ընդհանուր քանակը ՀԿՏՀ-ով գրանցված մտից գրությունների քանակը ՀԿՏՀ-ով առաքված ելից գրությունների քանակը ՀԿՏՀ-ի միջոցով բնակավայրերի վարչական ղեկավարներին տրված հանձնարարականների ...
Մանրամասն |
|
29.12.20
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Թումանյան համայնք (2020թ. 4-րդեռամսյակ)1.Բնակավայրերի քանակը՝ 7:2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝ 12:3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝ 328:4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 65, որից` 1-ական անգամ Ահնիձոր, Լորուտ,Մարց, Քարինջ, Շամուտև 2 անգամ Աթան բնակավայրեր, բնակավայրերեն այցելել Թումանյան քաղաքից և 58 անգամ Թումանյան քաղաք են այցելել 6 գյուղական բնակավայրերից:5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 0:6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0:7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը`թվով 132-ը, որից՝ 116-ը ք.Թումանյանում, 7-ը՝ գ. Լորուտում, 1-ը՝ Մարցում, 8-ը՝ Քարինջում։Թումանյան քաղաքում կատարված 104 տնայցերի արդյունքում իրականացվել է առաջնային ...
Մանրամասն |
|
05.11.20
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
|
Հարգելի՛ բնակիչներ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից մինչ օրս Թումանյան համայնքը ևս անմասն չի մնացել՝ տրամադրելով բազմատեսակ օգնություն:Այս մարդասիրական գործում իրենց ներդրումն են ունեցել թե՛ համայնքապետարանի, թե՛ դպրոցների, թե՛ ՆՈՒՀ, ԿՏ, ՄԱԴ ՀՈԱԿ-ների աշխատակիցները, թե անհատ անձինք:Համայնքում բոլորը՝ մեծ, թե փոքր, մտահոգված են հայրենիքի ճակատագրով և իրենց ներդրումն են ունենում՝ հավաքելով գումար, սնունդ, հագուստ, տաք ծածկոցներ, հիգիենայի պարագաներ և ժամ առաջ ուղարկում առաջնագիծ:Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցների և բնակիչների կողմից հավաքված 3500000 ՀՀ դրամը փոխանցվեց Համահայկական հիմնադրամին:Առաջնագիծ է ուղարկվել նաև համայնքի ...
Մանրամասն |
|
22.10.20
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՉԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
|
ՀԱՐԳԵԼԻ՛ ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻՆԵՐ Հարգելի՛ հայրենակիցներ, հասունացել է պահը եւ բոլորս միասնական կերպով պետք է մեր բաժին մարտը մղենք։ Ռազմաճակատը յուրաքանչյուրիս ֆիզիկական մասնակցության եւ յուրաքանչյուրիս սխրանքի կարիքն ունի: Սա յուրաքանչյուրիս պարտքն է եւ պետք է արժանապատիվ կերպով պայքարենք։ Հետեւապես, բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը եւ կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած դիմել Թումանյանի համայնքապետարան՝ կամավորական ջոկատին անդամակցելու համար: Հանուն հայրենիքի, հանուն ազատության՝ ի զեն։ Բոլոր տղաները հենց այս պահից, եթե ցանկանում են կամավորագրվել ջոկատին, կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարներով՝ 093 099 088 կամ 098 048 046:
|
|
20.10.20
ԴԻԱԿՈՆԻԱ ԲՀ-Ի <<ՏԱՔ ՃԱՇ>> ԾՐԱԳԻՐԻ 3-ՐԴ ՓՈՒԼԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
|
Ավարտին է մոտենում Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ սկսված <<Տաք ճաշ>> ծրագրի երրորդ փուլը։ Ծրագիրը հնարավորություն տվեց Թումանյան քաղաքի 52 սոցիալապես անապահով ընտանիքների հոգալ իրենց սննդապահովվածության խնդիրները։ Աննկարագրելի է ծրագրի շահառու հանդիսացող բնակիչների գոհունակությունն ու հարգանքը Դիակոնիա ԲՀ-ի նկատմամբ։
|
|
20.10.20
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ․․․
|
Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում ներկայումս ժամանակավոր կացարանով ապահովված է 10 ընտանիք՝ թվով 31 անձ։ Կացարանի հարցով մեզ օգնեց <<Դիակոնիա>> ԲՀ-ն՝ տրամադրեց իր ամառային ճամբարի համար նախատեսված շենքը՝ այնտեղ տեղավորելով 7 ընտանիք։ Մնացած 3 ընտանիքները բնակվում են Թումանյան քաղաքի որոշ բնակարաններում՝ տանտերերի հետ միասին։ Ընտանիքների հետ իրականացվել է հանդիպում՝ կատարվել առաջնային կարիքների գնահատում։ Իրականացվում է նաև մշտադիտարկում՝ արցախցիների նոր կարիքներին շուտափույթ արձագանքելու համար։ Համայնքի ղեկավարը անձամբ է այցելել ընտանիքներին և հայտնել նրանց օգնելու իր պատրաստակամությունը։ Քաղաքում հաստատվելուց ի վեր լուծվել է երեխաներին դպրոց և մանկապարտեզ տեղավորելու հարցը։ ...
Մանրամասն |
|
06.10.20
«100%-ով համոզված եմ, որ Հայաստանի տարածքը գաղտնալսում և տվյալներն Ադրբեջանին փոխանցում են Թուրքիայից». Սամվել Մարտիրոսյան
|
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածությունը, սիրիայի գրոհայինների ներգրավումն ամբողջովին փոխել է տեղեկատվական պատերազմի ֆորմատը։ «Փաստացի, մեզ մնում է հետևից մի փոքր հարվածել, և արդեն ինքնըստինքյան մեր գործն անում են արտասահմանյան լրատվամիջոցները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:Փորձագետը տեղեկատվական պատերազմում հայկական կողմի թույլ կողմը համարում է բնակչության անփութությունը. «Շատ դեպքերում ուզում են օգուտ տված լինել և տարափի պես տարածում են ձայնային հաղորդագրություններ՝ առանց խորանալու՝ ով է ուղարկել, ինչու է ուղարկել: Հիմա ադրբեջանական հետախուզությունը շատ ակտիվ պատվերներ է ...
Մանրամասն |
|
05.10.20
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ <<ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ>> ԿԱՄ <<ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ>> ԱԶԴԱՆՇԱՆ ՀՆՉԻ
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |