Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 858
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.07.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Իզմիրլյան հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով 2020 թվականաի հուլիսի 7-ին Թումանյան համայնքի սոցիալապես անապահով 14 բազմազավակ ընտանիքների տրամադրեց մարդասիրական օգնության փաթեթներ։ Փաթեթներն իրենցից ենթադրում էին սնունդ և ախտահանման միջոցներ։ Շնորհակալություն ենք հայտնում Հայկական Կարմիր խաչին, Իզմիրլյան հիմնադրամին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ համայնքի խոցելի խմբերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։ 

09.07.20 <<ԴԻԱԿՈՆԻԱ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ <<ՏԱՔ ՃԱՇ>> ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
2020 թվականի հուլիսի 1-ից Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում <<ԴԻԱԿՈՆԻԱ>> բարեգործական հիմնադրամը սկսեց իր <<Տաք ճաշ>> ծրագիրը, որի հասցեականությունն ուղղղվածն էր դեպի բազմազավակ և կենսաթոշակառու ընտանիքներ: Ծրագիրն իրենից ենթադրում է 100 բաժին ճաշ նշված խոցելի խմբերին: Թումանյան քաղաքի ավելի քան 47 ընտանիք հանդիսանում է ծրագրի շահառու: Սնունդը պատրաստվում է Թումանյան քաղաքում գտնվող <<ԴԻԱԿՈՆԻԱ>> ԲՀ-ի ճաշարանում՝ առավելագույն սանիտարահիգենիկ պայմաններում: Սննդի տրամադրումը տեղի է ունենում յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելով՝ ներկայիս վիրուսային իրավիճակի համար սահմանված կանոններին համապատասխան:Շնորհակալ ենք <<ԴԻԱԿՈՆԻԱ>> ԲՀ-ին Թումանյան ... Մանրամասն
05.07.20 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ. ընդունելով ՀՀ Հիմնական օրենքը, մեր պետությունն ու ժողովուրդը «այո» ասացին քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու ժողովրդավարական արժեքներին:
Անցած տարիներին ՀՀ Սահմանադրությունն, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացման դժվարին գործին։
Վստահ եմ, որ 1995թ.- ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ՀՀ Սահմանադրությունն ամուր հիմք է մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս` Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում ամուր հավատ մեր պետականության ապագայի նկատմամբ:

01.07.20 ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ՏԻՄ-ի և համայնքապետարանի աշխատակազմերի կողմից էլեկտրոնային եղանակով իրականացված գործառույթների և տրամադրված ծառայությունների վերաբերյալՀաշվետու  եռամսյակ - 2020թ. 2-րդ եռամսյակ№№ՀամայնքԲնակության վայրի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԸնտանիքի կազմի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԳույքահարկի վերաբերյալ տրված տեղեկանքների (զրոյական) քանակը Հողի հարկի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըՀողի և անասնագլխաքանակի վերաբերյալ տրված տեղեկանքների քանակըԱզատ ոճի տեղեկանքների քանակըՔաղաքացիներից ստացված դիմումների քանակըԴիմումներին ի պատասխան ուղարկված գրությունների քանակըՀԿՏՀ-ի միջոցով մարզպետարան առաքված՝ համայնքի ... Մանրամասն
01.07.20 2020Թ. 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Թումանյան համայնք (2020թ. 2-րդ եռամսյակ)1.Բնակավայրերի քանակը՝  7:2.Հրավիրված խորհրդակցությունների քանակը՝  12:3.Համայնքի բնակիչների ընդունելությունների քանակը՝  312:4.Բնակավայրերի այցելությունների քանակը՝ 60, որից`6-ական անգամ Աթան և Քարինջ բնակավայրեր, 3-ական անգամ Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ բնակավայրեր են այցելել Թումանյան քաղաքից և  6-ական անգամ Թումանյան քաղաք են այցելել 6 գյուղական բնակավայրերից:5.Ավագանու նիստերի քանակը՝ թվով 4:6.Ավագանու մշտական հանձնաժողովների քանակը՝ 0:7.Սոցիալական աշխատողի կողմից տնային այցելությունների քանակը`թվով 10-ը, որոնք տեղ իենունեցե լք. Թումանյանում: Թումանյանում իրականացվել է առաջնային կարիքների գնահատում: Սոցիալական ... Մանրամասն
21.06.20 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ բուժաշխատողներ,Մեծ սիրով  շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է՝  վերարժևորել բուժաշխատողների դերն ու նշանակությունը հասարակության մեջ։ Շատերի համար Դուք մարմնավորում եք այլոց առողջության համար պայքարելու պատրաստ մարդու կերպարը։ Ձեր երդմանը հավատարիմ` դուք նվիրվել եք՝ մեր քաղաքացիների առողջության պահպանման և կյանքի որակի բարելավման շնորհակալ գործին։ Մեծ է հայ բուժաշխատողի ավանդը մեր նոր պետականության կայացման գործում և այդ ազգանվեր աշխատանքը շարունակվում է նաև հիմա` համաճարակի օրերին. ամեն հնարավորին և անհնարինն անելով՝  փրկում կյանքեր, ծառայում ժողովրդին։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ  բոլոր բուժաշխատողներին,մաղթում եմ բոլորիդ քաջ ... Մանրամասն
11.06.20 ԱՌՑԱՆՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ս/թ հունիսի 10-ին Թումանյանի համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Երվանդ Շաքարյանը,աշխատակազմի քարտուղար Ռուզաննա Շահվերդյանը և համայնքի ղեկավարի օգնական Արման Մոսինյանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացված <<Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակներում առցանց համաժողովին, որտեղ քննարկեցին համայնքներում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մարտահրավերները:Համաժողովին տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ... Մանրամասն
04.06.20 ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունիսի 4-ին Թումանյան քաղաքի Մշակույթի պալատում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ազգային անվտանգության աշխատակցի մասնակցությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին նաև Թումանյան համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարները,համայնքապետարանի աշխատակիցները և ՀՈԱԿ-ների տնօրենները, որոնց տրվեցին խիստ հրահանգներ՝ երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ խստագույնս պահպանելու Պարետի որոշումները:

01.06.20 ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի՛ երեխաներ Հունիսի 1-ին՝ ամռան առաջին օրը, նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ  բոլոր երեխաներին:  Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան, այլև ամենակարևոր խումբն են, քանի որ նրանք ամենաշատը ունեն մեր պաշտպանության, սիրո և հոգատարության կարիքը:  Երեխաների ծիծաղն ու ուրախությունը անհնարին է փոխարինել որևէ այլ արժեքով: Դա ամենաթանկն է աշխարհում:  Սիրելի՛ փոքրիկներ,  եղեք առողջ, անհոգ և երջանիկ: Թող իրականություն  դառնան Ձեր մանկական երազանքները, եղեք պաշտպանված ու փայփայված մեր՝ մեծերիս կողմից: Ամառային այս արևաշատ ու գունեղ տոնը թող  անսահման խինդ և արևային օրեր պարգևի Ձեզ: Վստահեցնում ... Մանրամասն
27.05.20 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԱՌԹԻՎ

Հայ ժողովրդի համար անկախությունը դարավոր նպատակ էր, որ իրականություն դարձավ շնորհիվ մեր ժողովրդի մղած ազատա•գրական պայքարի եւ հատկապես՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի։

1918-20 թվականների իր կարճատեւ գոյությամբ Հայաստանի առաջին Հանրապետությունը հայ ժողովրդին ինքնուրույն պետականություն ունենալու հույս ներշնչեց: Այն նաեւ հիմնաքար դարձավ Խորհրդային Հայաստանի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության համար։

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս նշանակալի տոնի առթիվ։ Ազգային պետության, ազատության ու ժողովրդավարության կերտման մեր ճանապարհին Մայիսի 28_ը կարևորագույն հանգրվաններից է։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner