Այսօր: Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.09.21 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Սիրելի՛ այցելու,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի  պաշտոնական կայք-էջում:Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու  համայնքի  պատմամշակութային ժառանգությանը,  համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին:  Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը:Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ Դուք այստեղ կգտնեք Թումանյանի  համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:Հարգանքով  Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ ... Մանրամասն
21.09.21 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Այն երկիրը, որի բանակն ու ժողովուրդը միասնական ու համախմբված են,  հզոր ու անպարտելի է:Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն թումանյանցիներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ:Հայ ժողովուրդն իր  գոյության ողջ ընթացքում միշտ էլ գիտակցել է, որ ամենամեծ արժեքը անկախությունն է: Հայոց  պատմության էջերում  չկա ժամանակահատված, որ հայը անկախության, պետականության, սեփական սահմանը  պահելու համար պայքար մղած չլինի: Անկախություն տանող ճանապարհը մեզ համար միշտ դժվարություններով և խոչընդոտներով լի է եղել:  30 տարի առաջ ձեռքբերվածը նույնպես հեշտ չէր, երկրաշարժ, պատերազմ,  ցուրտ ու մութ օրեր,  սոցիալական բազում դժվարություններ ... Մանրամասն
14.09.21 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Թումանյան համայնքի հարգելի՛ բնակիչներ և անհատ ձեռներեցնե՛ր, տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ին, կանցկացվի համայնքային շաբաթօրյակ:
Համատեղ ուժերով մաքրենք, բարեկարգենք մեր համայնքը:
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը:
09.09.21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ը ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՕՐՆ Է

Սեպտեմբերի 4-ին՝  Արտակարգ Իրավիճակների աշխատակիցների  օրվա առթիվ  Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի կողմից շնորհակալագրերի և պարգևների  արժանացան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Թումանյան տարածաշրջանի  ԱԻ-ին հերթափոխի պետեր, Փ/Ծ ենթասպաներ՝  Արթուր Էվոյանը, Գևորգ Երիցյանը, Հարություն Պետրոսյանը և ավագ  հրշեջ Փ/Ծ ավագ սերժանտ  Արթուր Հովհաննիսյանը:  

 
03.09.21 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ
Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյան-ի թիվ 66-Ա կարգադրության համաձայն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, <<Թումանյան քաղաքի մանկական արվեստի դպրոց >> ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սիրարփի Եգանյան-ը:
Թումանյանի համայնքապետարանը շնորհավորում է Սիրարփի Եգանյանին և մաղթում բարի աշխատանքային ծառայություն ի՛ շահ Թումանյան համայնքի , ի՛ շահ թումանյանցու:
 
01.09.21 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԱՎԱԳՈՈՒՅՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և  դպրության օրվա  առթիվ, Թումանյանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի  կողմից  շնորհակալագրեր ստացան Թումանյան, Մարց և Շամուտ բնակավայրերի  դպրոցների տնօրենները՝  համայնքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար, ինչպես  նաև, Լորուտի ՆՈւՀ-ի տնօրենը և Շամուտ, Մարց Աթան բնակավայրերի նախակրթարանների դաստիարակները՝ բարեխիղճ աշխատանքի համար:

01.09.21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանն այցելեց Թումանյանի, Մարցի, Քարինջի միջնակարգ և Շամուտի, Աթանի հիմնական դպրոցներ՝ անձամբ շնորհավորելու աշակերտներին և բարի երթ մաղթելու նրանց:
Ահնիձորի և Լորուտի դպրոցներ այցելեցին համայնքի ղեկավարի տեղակալ Վահե Վահագնի Մելքումյանը և համայնքապետի օգնական Aren Ghazaryanը՝ փոխանցելով համայնքի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները։
Թումանյան համայնքում այս տարի առաջին դասարան հաճախեց 49 աշակերտ:
Համայնքի բոլոր բնակավայրերի առաջին դասարանցիները համայնքի ղեկավարի և համայնքապետարանի կողմից ստացան նվերներ:
31.08.21 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ դպրոցականնե՛ր, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր և կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի, դպրության օրվա առթիվ: Գիտելիքն է հայի միակ զենքը, ուստի այս դժվար և կարևորագույն ժամանակներում պետք է զինվենք գիտելիքով:Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ և ուսուցիչներ ցանականում եմ, որ նոր սկսվող ուսումնական տարին խաղաղությամբ լի լինի, որովհետև միայն խաղաղ պայմաններում է հնարավոր ձեռք բերել որակյալ գիտելիքներ և այդ գիտելիքներն ի նպաստ դնել հայրենիքի շենացման սուրբ գործին:Երկիրը ուժեղ է խելացի, կրթված մարդկանցով. և ես ցանկանում եմ, որ այդ ուժի կրողը լինի ձեզանից յուրաքանչյուրը:Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին ցանկանում, որ այս ուսումնական տարին լինի ... Մանրամասն
31.08.21 ԺՊԻՏՈՎ ՍԿՍԵՆՔ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Թատերական արվեստը բոլոր ժամանակներում հանդիսատեսին գրավել է իր ճշմարտացիությամբ, անկեղծությամբ և մարդկային ամենաուժեղ հույզերը հնարավորինս լավ փոխանցելու կարողությամբ: Օգոստոսի 30-ին, Թումանյան համայնքի Մարց և Լորուտ բնկավայրերում սեպտեմբերի 1-ի գիտելիքի և դպրության տոնին ընդառաջ Թումանյանի համայնքապետարանը Վանաձորի «Բոհեմ կամերային» թատրոնի հետ համատեղ կազմակերպեց մանկական թատերական ներկայացում:

27.08.21 ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ԼԻՆ ԹՐԵՅՍԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ
Օգոստոսի 26-ին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր  դեսպան Լին Թրեյսին աշխատանքային այցով գտնվում էր Թումանյան համայնքում: ԱՄՆ-ը դեսպանին դիմավորեցին  Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը և  համայնքապետարանի աշխատակիցները:Դեսպանի այցի հիմնական նպատակը   ԱՄՆ աջակցության ծրագրերի շրջանակներում սոցիալական աշխատանքի ոլորտում կատարված բարեփոխումներին ծանոթանալն էր:Թումանյան համայքնի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը, համայնքի սոցիալական աշխատող  Արփինե  Սիմոնյանը   ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ներկայացրեցին   համայնքի սոցիալական վիճակը,  ոլորտում կատարված բարեփոխումները: Դեսպանը  հանդիպեց նաև  համայնքի   սոցիալապես  ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսադարան
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner