Այսօր: Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2020թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈԱԿ_ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
2020,Սեպտեմբեր 25 - 2021,Հունվար 1
ՁՈՐԱԳԵՏ ՀԷԿ_Ի ՊԼԱՆԱՅԻՆ ԿԱՆԳՆԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Սեպտեմբեր 23 - 25
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ
2020,Սեպտեմբեր 18 - 2021,Հունվար 11
ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ
2020,Սեպտեմբեր 17 - 2021,Հունվար 11
ԿԱՆԱՉ ԱՐԱՀԵՏ ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Սեպտեմբեր 15 - 30
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կրկնակի աճուրդ-վաճառք
2020,Սեպտեմբեր 2 - 28
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Հուլիս 21 - Դեկտեմբեր 31
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Հունիս 1 - Սեպտեմբեր 30
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Մայիս 18 - Դեկտեմբեր 31
ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Մարտ 13 - Դեկտեմբեր 31
ՕՐԹԵԶԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
2020,Փետրվար 20 - Դեկտեմբեր 31
Անչափահասներին օղի և ծխախոտ չվաճառելու մասին
2016,Նոյեմբեր 14 - 2020,Նոյեմբեր 14

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ԱՍՏՂԻԿ ԷՎՈՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/08/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Թումանյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ՝


Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-1)։

2-րդ կարգի մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ՝

կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և
պատշաճ որակով.

աջակցում է մշակութային, պետական, ազգային տոների հետ կապված միջոցառումների
անցկացմանը.

աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական
ինքնագործունեության զարգացմանը.

աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը,
կազմակերպում է գրադարանի գործունեությունը.

նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է մշակութային, պետական,
ազգային տոների հետ կապված միջոցառումներ.

աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակույթային հուշարձանների
պահպանությանը.

աջակցում է համայնքի հանրակրթական դպրոցներում մշակութային, պետական,

ազգային և այլ տոների հետ կապված միջոցառումների անցկացմանը.

իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

2-րդ կարգի մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու
բողոքները քննարկելու կարգի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր
լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմն որոշվելու ունակություն

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-4)։

2-րդ կարգի մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ՝

կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.

իրականացնում է համայնքի Մարց բնակավայրի (այսուհետ՝ բնակավայր) գույքային հարկերի բազաների վարման աշխատանքները,

Մարց բնակավայրում իրականացնում է տեղական հարկերի, տուրքերի և

վճարների, համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը,

քարտուղարի հանձնարարությամբ բնակավայրի բնակիչներին տրամադրում է օրենսդրությամբ սահմանված տեղեկանքներ,իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

 

 

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ
փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետությանկառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակկամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ
անձը հաստատող փաստաթղթով։ Փաստաթղթերն ընդունվում են Թումանյանի
համայնքապետարանում և ևոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով
վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը՝ բացի շաբաթ, կիրակի օրերից։

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել
նաև դրանց բնօրինակները։ Ներկայացրած փաստաթղթերը և պատճենները ետ չեն
վերադարձվում։

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես
նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Թումանյանի
համայնքապետարանի աշխատակազմ (ք.Թումանյան, հեռ.՝ 098-04-80-46) և ևոռու
մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (Վանաձոր, Հայքի
հրապարակ 1, 1֊ին հարկ, հեռ.՝0322֊ 2-21-04)։

Մրցույթներըը կկայանան 2020թ օգոստոսի 19-ին ժամը 12.ՕՕ-ինև 14.00-ին՝ Թումանյանի
համայնքապետարանում։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2020թ. օգոստոսի 4-ը։

Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner