Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2019թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1194
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ինչպե՞ս ձեռք բերել /տարածք ավտոտնակ, առ.կրպակ ... կառուցելու / հողամաս / գնել, կամ վարձակալել/

Ժամանակավոր ավտոտնակ կամ առևտրի տաղավար տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է տեղակալին: Տեղակալի  կողմից կատարվում է հատկացվող տարածքի ուսումնասիրություն և պահանջվում է համապատասխան փաստաթղթեր`

1. տեղեկանք բնակավայրից,

2. ավտոտնակի համար` ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն, իսկ տաղավարի համար` պետ.ռեգիստրի վկայականի պատճեն,

3. դիմողի անձնագիրը և նրա պատճեն

4. Տեղակալի  կողմից գործերին է կցվում ավտոտնակի (տաղավարի) տարածքի հատակագիծը:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների /ներառյալ ոչ հիմնական/ շինարարության /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքեր է սահմանվել.
1)   հիմնական օբյեկտների համար`
ա.մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում այգեգործական /ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար
2)սույն կետի <<1>> ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
ա)201-ից մինչև 500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 10 000 դրամ,
բ) 501-ից մինչև 1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 30 000 դրամ,
գ)1001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 50 000 դրամ:
     Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
3) մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`  1000 դրամ,
4)20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 2000 դրամ:
 
2. Համայնքի վարչական տարածքում շենքրի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքնրի /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
1)չի նախատեսվում կցակառույցների, վերակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառայուցների /այդ թվում ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքրի գործառնական նշանակության փոփոխություն` 1000 դրամ,
2) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլանող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործանառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի <<1>> ենթակետով սահմանցած դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործանառական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործանառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը:

Հողհատկացման նախագիծը ներկայացվում է քաղաքապետի հաստատմանը, որից հետո կնքվում է հողի վարձակալության պայմանագիր` 4 օրինակից, որը հաստատվում է նոտարի կողմից: Այնուհետև դիմողը հողի վարձակալության պայմանագիրը և քաղաքապետի որոշումը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստր (30 օրյա ժամկետում), հողի վարձակալությունը գրանցելու համար:

Քաղաքապետարանի հասցեն է` Կենտրոնական փողոց 1:

why married men cheat on their wives phuckedporn.com why husband cheat
adult babies punished stories survivingediscovery.com adult stories anal

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՇԱՔԱՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ (Համայնքի ղեկավարի տեղակալ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 20/10/2015
Թեմա Քաղաքաշինություն եւ հողօգտագործում
Իրավական հիմքը Տուրքերի և վճարների մասին օրենքը:
Պահանջվող փաստաթղթերը <
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1

(+374)98 04-80-46

tumanyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner