ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ
ԱԿՆԱՐԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
Թումանյան համայնքը բազմաբնակավայր համայնք է: Համայնքի
կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ քաղաք Թումանյանը և Աթան,
Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր
գյուղերը:
• Համայնքի կենտրոնը հանդիսանում է Թումանյան քաղաքը։
• Տարածքը՝ 38243․81 հա
• Բարձրությունը ծովի մակարդակից՝ 850-1500
• Բնակչությունը՝ 6850մարդ, տնտեսությունը 2113
• Ազգային կազմը ՝ հայեր, եզդիներ, հուներ, ռուսներ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Թումանյան համայնքը հարուստ է պատմական և ճարտարապետական հուշարձաններով՝
միջնադարյան եկեղեցիներ, խաչքարեր, գյուղատեղիներ և ճարտարապետական նշանակության այլ
օբյեկտներ որոնք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, մշակութային ժառանգության համար
• Բարձրաքաշի Սուրբ Գրիգորի վանք գտնվում է համայնքի Դսեղ գյուղում և համարվում է հայկական
եկեղեցաշինության կարևոր հուշարձաներից մեկը։ Վանքը կառուցվել է միջնադարում և առանձնանում է իր
ճարտարապետական լուծումներով։
• Քառսից Մանկան գտնվում է համայնքի Դսեղ գյուղում ։ Այն հայտնի է իր յուրահատուկ տեղադիրքով և հոգևոր
նշանակությամբ։
• Մարցի Ամենափրկիչ խաչքարը գտնվում է Մարց գյուղում և հայկական խաչքարային արվեստի հրաշալի օրինակ
է։ Խաչքարը ոչ միայն կրոնական արժեք ունի, այլև պատմական առումով կարևոր է՝ ներկայացնելով
միջնադարյան Հայաստանի քարագործության բարձր մակարդակը։
• Դսեղի Սիրուն խաչը Դսեղ գյուղում գտնվող այս խաչքարը բացառիկ է իր գեղեցկությամբ և մանրակրկիտ
աշխատանքով։ Այն դարերի ընթացքում դարձել է գյուղի խորհրդանիշերից մեկը։
Թումանյան համայնքի տարածքում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք
գյուղատեղիներ, որոնք վկայում են այս տարածաշրջանի վաղ անցյալը
• Հայտնաբերված գյուղատեղիները պարունակում են բնակարանային և տնտեսական կառույցների մնացորդներ,
ինչը վկայում է Թումանյան համայնքի տարածքում հնագույն ժամանակներից ի վեր բնակչության գոյության
մասին։
• Գտածոներ, ինչպիսիք են կավե ամաններ, զարդեր և աշխատանքային գործիքներ, ընդգծում են տարածաշրջանի
մշակութային և առևտրային դերը։
ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Թումանյան համայնքը հայ ժողովրդի
մշակութային և գրական կյանքի կենտրոններից
է, քանի որ այստեղ են ծնվել և ստեղծագործել
հայկական գրականության երկու հսկաներ՝
Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես
Թումանյանը և 20-րդ դարի հայտնի
արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։
Դսեղում գործում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որը
պահպանում է մեծ բանաստեղծի կյանքն ու
ստեղծագործությունները՝ ներկայացնելով նրա մանկության,
գրական գործունեության և հասարակական կյանքի
մանրամասները։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՃՈՒՂԵՐԸ
• ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ • ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
• Մարցի գետի ջրվեժը՝ Չռչըռը
• Գետի վրա գտնվում է մի հիանալի ջրվեժ, որը
տարածքում հայտնի է՝ որպես յուրահատուկ բնական
հրաշք։
• Դսեղ գյուղի տարածքում գտնվող հայտնի բնական
հուշարձաններից մեկը՝ «Դսեղի ծովերը», յուրահատուկ
տեսարժան վայր։
• Այս վայրերը կարող են դառնալ հետաքրքիր
զբոսաշրջային ուղղություններ.
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂ
• Թումանյան համայնքը առանձնանում է իր հարուստ ջրային
ռեսուրսներով, որոնք կարևոր դեր ունեն ինչպես համայնքի
բնական միջավայրի պահպանման, այնպես էլ, տնտեսական
և զբոսաշրջային զարգացման գործում։
• Համայնքի տարածքով է անցնում Հայաստանի
ամենաջրառատ գետը՝ Դեբեդը, որը ոչ միայն կենսական
նշանակություն ունի շրջակա բնության համար, այլև
հանդիսանում է զբոսաշրջային և սպորտային ակտիվության
կարևոր կենտրոն։
• Գիժ Դեբեդը՝ իր հոսքի արագությամբ և յուրահատուկ
գեղեցկությամբ, հարուստ է անսահման
հնարավորություններով։
• Գետի հարակից տարածքները կատարյալ են էկոտուրիզմի,
ձկնորսության և արկածային սպորտաձևերի զարգացման
համար։
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ, ՈՐՊԵՍ ՌԱՖՏԻԳԻ ԿԵՆՏՐՈՆ
• Դեբեդ գետի շնորհիվ Թումանյան համայնքը
դարձել է Հայաստանում ռաֆթինգի զարգացման
առաջամարտիկը։
• Ռաֆթինգ կայան
Թումանյանում գործել է Հայաստանի առաջին
ռաֆթինգ- կայանը, որը նպաստել է համայնքի
ճանաչմանը՝ որպես ակտիվ հանգստի
սիրահարների համար հրաշալի վայր։
• Տարածաշրջանի հիմնական ռաֆթինգ
կենտրոններից մեկը
Դեբեդ գետը շարունակում է մնալ
տարածաշրջանի ամենապահանջված վայրերից
մեկը արկածային սպորտի սիրահարների
համար՝ ներգրավելով ինչպես տեղացի, այնպես
էլ միջազգային զբոսաշրջիկներին։
Թումանյան համայնքն առանձնանում է իր էկոլոգիապես մաքուր
միջավայրով և անկրկնելի բնապատկերներով: Համայնքի լեռները,
գեղատեսիլ անտառները և կանաչ տարածքները իդեալական հիմք են
ստեղծում էկոտուրիզմի զարգացման համար: Բնապահպանական
պայմաններն այստեղ նպաստում են ոչ միայն առողջ միջավայրի
պահպանմանը, այլև մեծացնում են տարածաշրջանի գրավչությունը
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Համայնքի տարածքում կարելի է հեշտությամբ
կազմակերպել հետևյալ էկոտուրիստական
ծառայությունները.
• Լեռնագնացություն և արշավներ,
• Վրանային ճամբարների, հագստի կազմակերպում,
• Բնության ուսումնասիրման ծրագրեր,
• Ձիավարություն և հեծանվային արշավներ,
• Տեղական ֆլորայի և ֆաունայի բացահայտում։
ՋԻՊ-ՈՎ ԿԱՄ ԶԻԼ-ՈՎ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ,
ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱ
ՃՅՈՒՂ
Թումանյան համայնքում, որտեղ բազմաթիվ
բնապատկերներ ու հետաքրքիր վայրեր կան,
ՋԻՊ-ով կամ ԶԻԼ-ով ճամփորդելը հարմար և
արդյունավետ տարբերակ է՝ ի շնորհիվ տարածքի
բարդ ռելիեֆի:
ՋԻՊ և ԶԻԼ մեքենաները, որոնք հարմար են
դժվարանցանելի տարածքներում, ապահովում
են ավելի անվտանգ և հարմարավետ
ճանապարհորդություն այնպիսի վայրերում,
որտեղ սովորական տրանսպորտը չի կարող
հասնել:
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
Թումանյան համայնքն իր բնական պայմաններով և
ավանդական գյուղատնտեսական փորձառությամբ կատարյալ
վայր է՝ անասնապահության ոլորտում ներդրումներ
կատարելու և զարգացնելու համար։ Համայնքի լեռնային և
միջին լեռնային արոտավայրերը, մաքուր ջրային ռեսուրսները
և խոտհարքները ապահովում են բարձրորակ և բնական
միջավայր անասնապահության համար։
Թումանյան համայնքի տարածքում կան ընդարձակ և բարձրորակ
արոտավայրեր, որոնք հարմար են տարբեր տեսակի կենդանիների
պահպանության համար, ինչպիսիք են՝
•Տավարաբուծություն
•Ոչխարաբուծություն
•Այծաբուծություն
•Խոզաբուծություն
ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
Թումանյանը իր մարգագետիններով և բնական ռեսուրսներով էկոլոգիապես բարենպաստ
վայր է մեղվաբուծության զարգացման համար։ Համայնքի բնական պայմանները, ներառյալ
մարգագետիններն ու մաքուր շրջակա միջավայրը, նպաստում են բարձրորակ մեղրի
արտադրությանը։ Տեղանքն ապահովում է անհրաժեշտ սննդային հումքը՝ պտղատու
ծառեր, ծաղիկներ և այլ բույսեր, որոնք մեղուների համար կարևոր աղբյուր են։
Դիտեք նաև ՀԿՏՀ-ի օգտակար հղումների բաղադրիչի տուրիստական պրոֆիլում
Facebook
Location on Google Maps
YouTube