Այսօր: Կիրակի, 16 Փետրվարի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման N 2 հավելվածի 1.2.1 կետերով՝
 Որոշում եմ.

1. Հաստատել՝

1) Աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) Համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերները՝ համաձայն N 2 հավելվածի․
3) Աղետների ռիսկի կառավարման միջոցառումների օրացույցը՝ համաձայն N 3 հավելվածի․
4) աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N 4 հավելվածի․
5) ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեման՝ համաձայն N 5 հավելվածի․
6) բնակչության տարահանման կետեր՝ համաձայն N 6 հավելվածի․
7) ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների՝ համաձայն N 7 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետով հավելվածները հաստատվում են երեք տարի ժամկետով:
3. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատվող N 7 հավելվածում ներառված միջոցառումներից որևէ երեքն իրականացնելու դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՌՈՒԶԱՆՆԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner