Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով՝
որոշում եմ
1. Թումանյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Թումանյան համայնք, ք.Թումանյան, 2-րդ փողոց, 5/5 հողամաս հասցեում գտնվող, 06-004-0011-0017 կադաստրային ծածկագրի 0,00866 հա մակերեսով /վկայական՝ 27072020-06-0031/ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակության։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: