Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանց հիմնադրելու, Թումանյան համայնքի բնակավայրերի հանդես գալու, գործընկերային համաձայնագիր ստորագրելու բնակավայրերը ներկայացնելու համար լիազոր անձ նշանակելու մասին» Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 04-ի թիվ 59-Ա որոշումը, Թումանյան համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 07-ի թիվ 43-Ա որոշումը, Թումանյան համայնքի ավագանու 26 ապրիլի 2024 թվականի N 34-Ա որոշումը և ««Լոռվա ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կամակերպության դիմումը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ անհատույց օգտագործման իրավունքով Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի վարչական շենքի՝ 1-ին հրապարակ, թիվ 1 հասցեի, 1-ին հարկում գտնվող սենյակները՝ ընդհանուր 106 քմ մակերեսով, ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը՝ վերջնիս գործունեությանը օժանդակելու համար՝ 10 տարի ժամկետով, Թումանյանի համայնքապետարանի հետ համատեղ օգտագործման պայմանով, տարածք տրամադրելու համար:
2.Համաձայնություն տալ սույն որոշման հիման վրա Թումանյան համայնքի և ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանմիջև անհատույց օգտագործման պայմանագիրը Թումանյան համայնքի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծելու դեպքում տրամադրվող անշարժ գույքի վերանորոգման և կահավորման ծախսերը, որոնք իրականացվել են «ԵՄ Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի կողմից,փոխհատուցել ««Լոռվա Ձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը։
3. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի համար կնքել պայմանագիր: