Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով,66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 2-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Մարց գյուղի գյուղապետարանի և Ալբերտ Մուսայի Վարդանյանի միջև 03.11.2005 թվականին կնքված հողամասի /խոտհարք/ 25 տարի ժամկետով վարձակալության 1436 պայմանագիրը, դրա հիման վրա տրամադրված հողամասի վարձակալության իրավունքի թիվ 0103075 վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով Ալբերտ Մուսայի Վարդանյանին տրամադրված 06-071-0126-0007 ծածկագրով 0.657 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողատեսքը օտարելուն:
2. Հաշվի առնելով, որ հողամասը վարձակալության իրավունքով պատկանում է Ալբերտ Մուսայի Վարդանյանին և վարձակալը ունի գնման նախապատվություն՝06-071-0126-0007 ծածկագրով 0.657 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողատեսքը 550000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել Ալբերտ Մուսայի Վարդանյանին:
3.Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանին օրենքով սահմանված կարգով Ալբերտ Մուսայի Վարդանյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |