ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 510-Ա
ԵՆՈՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԲՈՒԼՂԱՐՅԱՆ ՍՈԿՐԱՏՈՒՍԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի պահանջներով՝
Որոշում եմ․
1. Ենովա Հարությունի Բուլղարյան Սոկրատուսին սեփականության իրավունքով պատկանող հողամասում /վկայական՝ 13072021-06-0029/ անօրինական կառուցված պարիսպը կառուցելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով ենթարկել պատասխանատվության տուգանքի ձևով՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Պարտավորեցնել Ենովա Հարությունի Բուլղարյան Սոկրատուսին օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետում Թումանյանի համայնքապետարանի 900265129354 հաշվեհամարին մուծել տուգանքը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան