ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 507-Ա
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 03.10․2024թ․ 411-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 08/11/2024թ.<<Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ- 08112024-06-0048 որոշումը՝
Որոշում եմ.
1. Թումանյան համայնքի ղեկավարի 2024թ. հոկտեմբերի 3-ի << ՀՐԱՆՏ ԱՐՄԵՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ, ԿԻՍԱՆԿՈՒՂԸ, ՀԱՐԹԱԿԸ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> N 411-Ա որոշման մեջ 1-ին կետը կարդալ նոր խմբագրությամբ՝
1). Օրինականացնել Թումանյան համայնքի Դսեղ գյուղի, 2-րդ փողոց, թիվ 30 հասցեում գտնվող Հրանտ Արմենի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող 06-035-0001-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.212 հա մակերեսով հողամասում, 2019թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023HCD8BU ծածկագրով հաշվառված՝ 74,45քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 276,93քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 220,63քմ արտաքին մակերեսով բնակելի տան 3-րդ հարկը, 50,33քմ արտաքին մակերեսով կիսանկուղը, 26,98 քմ մակերեսով հարթակը, 5,63քմ մակերեսով աստիճանները և 36,97քմ մակերեսով պարիսպները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան