ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyan.city@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒԼԻՍԻ 2024թվականի N 307-Ա
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՍԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով,10.06.2008թ.<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով,ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի <<Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին>> N 104-Լ հրամանով,ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ հողատարածքը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ,հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված՝ 22․07․2024թ․ /գրանցված է սեղանամատյանում N 3151,գործ թիվ 210, և քաղաքացի Միշա Մամիկոնի Խառատյանի /մուտք՝ 23․07.2024թ. թիվ 492/ դիմումը՝
Որոշում եմ.
1. Վերականգնել և ճանաչել Միշա Մամիկոնի Խառատյանի /ծնված՝ 19․10․1992թ սեփականության իրավունքը Թումանյան համայնք, գյուղ Դսեղ, 39-րդ փողոց,թիվ 26 հասցեի 06-035-0018-0005 ծածկագրում գտնվող 0,114 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատվածհատակագծերով:
3.Տնամերձ հողամասին տրամադրել նոր փոստային <<ՀՀ Լոռու մարզ,Թումանյան համայնք, գ.Դսեղ 39-րդ փողոց 26 հողամաս>> հասցե։
4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թումանյան