Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք. Թումանյան, (+374)98 04-80-46, tumanyancity.am@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՄԱՐՏԻ 2025թվականի N 99-Ա

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԴՍԵՂԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետի, Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի,հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի 2025 թվականի մարտի 17-ի  «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը և  Լուսինե Ռոբերտի Ղուլինյանի՝ 2025 թվականի մարտի 17-ի դիմումը ՝ 

Որոշում եմ.

1.Լուսինե Ռոբերտի Ղուլինյանին 2025 թվականի մարտի 19-ից նշանակել Թումանյան համայնքի «Դսեղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                  ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թումանյան