Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի, Քաղաքացիական օրենսգրքի 464-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի և ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 47-րդ և 49-րդ կետերի պահանջներով՝
Թումանյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թումանյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի (հողամասերի, այլ անշարժ և շարժական գույքի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Սուրեն Թումանյան՝ Թումանյանհամայնքի ղեկավար -հանձնաժողովի նախագահ՝աճուրդավար,
2) Ռոման Շաքարյան՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ-հանձնաժողովի անդամ,
3) Դավիթ Վանյան՝ համայնքի ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ,
4) Արմեն Չոփուրյան՝ համայնքի ղեկավարի խորհրդական,հանձնաժողովի անդամ,
5) Ռոման Թորոսյան՝ առաջատար մասնագետ,հանձնաժողովի անդամ՝արձանագրող,
6) Երվանդ Շաքարյան՝ տնտեսվար- հանձնաժողովի անդամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Թումանյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 07-ի թիվ 44 – Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: