30.06.22
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ-ԷՋ
|
Սիրելի՛ այցելու, Ողջունում եմ Ձեզ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայք-էջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի Թումանյան։
|
|
24.06.22
ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Այսօր Թումանյանի համայնքապետարանի աշխատակիցները հյուրընկալեցին EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի աշխատակիցներին։Հանդիպման ընթացքում ներկաները ներկայացրեցին կազմակերպության առաքելությունն ու նպատակը, այն է՝ խթանել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքը և ընդլայնել նրանց՝ հավասար և լիարժեք մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ որոշումների կայացման գործընթացում։Համայնքի ղեկավարի խորհրդականը Արմեն Չոփուրյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին նման տեղեկատվական և օգտակար հանդիպման համար և հավաստեց, որ համայնքապետարանը կհամագործակցի EREO անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի հետ՝ համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու գործում։EREՕ անկախ կյանքի ...
Մանրամասն |
|
23.06.22
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ ԴՍԵՂՈՒՄ
|
Սիրելի’ երաժշտասերներ, Սիրով հրավիրում ենք մասնակցելու հունիսի 25-ին, ժամը՝ 16։30-ին ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ անցկացմանը Դսեղի հրապարակում: Փառատոնի ընթացքում կլինեն պարեր, ներկայացումներ, խորեոգրաֆներ։ Ծրագիրը յուրահատուկ է նաեւ «ԱՐԻ ՔՈ ԱԹՈՌՈՎ» մտահղացումով, հանդիսատեսին առաջարկվում է գալ միջոցառման՝ բերելով իր հետ աթոռ։ Անպայման եկե’ք, Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր ժամանց։
|
|
22.06.22
ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՉԿԱԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Թումանյան խոշորացված համայնքի Չկալով բնակավայրում չկալովցի բարերար #Սիլվա_Մովսեսյանի և իր ընտանիքի հովանավորությամբ կատարվում են գյուղի համար կենսական նշանակություն ունեցող ջրամբարների վերանորոգման և ամրացման աշխատանքներ։ Թումանյանի համայնքապետարանը կատարվող աշխատանքների համար իր խորին երախտագիտությունն է հայտնում բարերար #Սիլվա_Մովսեսյանին՝ ցանկանալով ուժ ու եռանդ իր հայրենանվեր աշխատանքների և իր արմատները չմոռանալու, հայրենի գյուղը զարգացնելու համար
|
|
17.06.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքային ծառայության մրցույթի հայտարարությունԹումանյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար. Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր3.3-6) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր3.3-7) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր3.3-8) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր3.3-9) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր3.3-10) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր3.3-11) Մրցույթը ...
Մանրամասն |
|
17.06.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքային ծառայության մրցույթի հայտարարությունԹումանյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ աշխատակազմի առաջատար մասնագետների,առաջին կարգի մասնագետների և երկրորդ կարգի մասնագետների համար․ Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր3.1-1) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր3.1-2) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր3.2-1) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր3.2-2) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր3.3-12) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ ...
Մանրամասն |
|
17.06.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքային ծառայության մրցույթի հայտարարությունԹումանյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Թումանյանի համայնքապետարանիաշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահի (ծածկագիր`2.3-1 ) Մրցույթը կկայանա 2022 թվականի հուլիսի 29-ին, ժամը 10:00-ին՝ Թումանյանի համայնքապետարանում: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի հուլիսի 14-ը: Մրցույթի հղումն այստեղ՝ https://www.tumanyancity.am/upload/DocFlow/Elic/Fr2261712100353770_156-.PDF Թումանյանի համայնքապետարանիաշխատակազմի առաջին կարգի մասնագետների համար (ծածկագիր`3.2-3) Թումանյանի համայնքապետարանիաշխատակազմի առաջին կարգի մասնագետների համար (ծածկագիր`3.2-4) Թումանյանի ...
Մանրամասն |
|
17.06.22
H70 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՓՈՍԱԼՑՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՊԱՐԱՀԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Վերջին շրջանում տեղացած հորդառատ անձրևների պատճառով գրեթե անանցանելի է դարձել Թումանյան համայնքի Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ բնակավայրերը միմյանց կապող H70 հանրապետական նշանակության ճանապարհը։ Բնակիչների երթևեկությունը փոքր-ինչ բարելավելու նպատակով համայնքապետարանի բյուջեով և «Թումանյանի քաղաքային համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի, ինչպես նաև համայնքի Մարց գյուղի բնակիչ Վազգեն Մկրտչյանի և Աթան բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Քոչարյանի անձնական տեխնիկաներով սկսվել են ճանապարհի բարեկարգման, փոսալցման և ճանապարհահարթեցման աշխատանքները։ Նշված աշխատանքներում իրենց ներդրումն ունեն նաև Մարց գյուղի բնակիչ Ռոման Հովիկի Էլոյանը, և բարերարներ Տիգրան ...
Մանրամասն |
|
16.06.22
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՑ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ -Ի ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ
|
Այսօր Թումանյան համայնքի Մարց բնակավայրում «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարց գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին լուսումը բնակիչները մերժեցին՝ միակամ լքելով դահլիճը։ Հանրային լսմանը մասնակցում էին ինչպես Մարցի, այնպես էլ Քարինջի , Ահնիձորի և Լորուտի բնակիչները (ավելի քան 200 անձ)։
|
|
15.06.22
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքային ծառայության մրցույթի հայտարարություն Թումանյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ աշխատակազմում համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար. Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (ծածկագիր` 1.2-1) Մրցույթը կկայանա 2022 թվականի հուլիսի 22-ին, ժամը 10:00-ին՝ Թումանյանի համայնքապետարանում: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի հուլիսի 7–ը: Մրցույթի հղումն այստեղ՝ http://lori.mtad.am/files/docs/60501.pdf Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-1) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-2) Թումանյանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |