31.12.23
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
|
Սիրելի՛ այցելու,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը:Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:Հարգանքով՝ Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Վաչագանի ...
Մանրամասն |
|
28.01.23
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 31-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:Հայոց բանակը մեր երկրի հպարտությունն է, մեր ուժն ու միությունը։Մեր բանակը, հայի ու արցախցու անվտանգության հուսալի երաշխիքն է, երկրի կայունության շատ կարևոր բաղադրիչն է:Մենք չափազանց թանկ ենք վճարել, որ կայուն ու ամուր բանակ ունենանք։Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն ունի առանձնահատուկ ընկալում:Մեր բանակը համաժողովրդական բանակ է, որ ստեղծման օրվանից զգում է ժողովրդի սերն ու հարգանքը, վայելում ժողովրդի վստահությունն ու անվերապահ աջակցությունը: Վստահ եմ, որ ապագայում ևս Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը փայփայելու և գուրգուրելու են իրենց առաջնեկին:Սիրելի՛ հայրենակիցներ,Մենք այն երջանիկ ...
Մանրամասն |
|
26.01.23
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023Թ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Այսօր՝ հունվարի 26-ին, Թումանյան քաղաքի մշակույթի պալատի սմարթ սենյակում տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Նիստին ներկա էին ավագանու 15 անդամներից 8-ը, վարչական ղեկավարներից 7-ը և համայնքապետարանի աշխատակիցները։ Օրակարգի հաստատումով նիստը համարվեց իրավազոր, նիստը վարում էր համայնքի ղեկավարի տեղեկալ Ռ․ Շաքարյանը: Օրակարգում ներառված էր 3 հարց, որին ավելացան ևս 2 հարց։ Համայնքի ավագանիները հաստատեցին օրակարգային բոլոր հարցերը։
|
|
25.01.23
ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱԹԱՆ ԳՅՈՒՂԻ 15 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Թումանյանի համայնքապետարանի և ՀԿ Կենտրոնի ակտվ համագործակցության արդյունքում Աթանի երիտասարդների կարողությունների զարգացման հերթական դասընթացն էր կազմակերպվել։ Դասընթացին մասնակցում էին 15 երիտասարդներ։Դասընթացի թեմաներն էին ՝Զբոսաշրջություն,Էկոգյուղատնտեսություն,Ծրագրերի մշակում և կառավարում։ Իրականացված դասընթացների շնորհիվ երիտասարդները ստացան ոլորտային գիտելիքներ, փորձագետների օգնությամբ փորձեցին քարտեզագրել իրենց բնակավայրի ռեսուրսները, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը, սկսեցին մտածել համայնքի զարգացման համար տարբեր նախաձեռնություններ իրականացնելու մասին։Դասընթացների արդյունքում երիտասարդները մշակեցին նախագծեր, որոնք կփորձեն կյանքի կոչել առաջիկա դրամաշնորհային հնարավորություններին ...
Մանրամասն |
|
24.01.23
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ
|
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Վորլդ Վիժն Հայաստանի» և «Մանկական զարգացման հիմնադրամի» համատեղ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» #CLASS ծրագրի շրջանակում մեկնարկած մասնագիտական դասընթացների երկրորդ փուլի ավարտին՝ հունվարի 24-ին, «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամի աշխատակից Եվգինե Վարդանյանը և Թումանյան համայնքի սոցիալական աշխատող Նանե Էվոյանը ծրագրի շահառու հանդիսացող Թումանյան համայնքի Մարց բնակավայրի բնակիչ Մ. Տ-ին, հանձնել են աշխատանքային անհրաժեշտ գործիքների փաթեթը, որը հնարավորություն կտա մասնակցին սկսել իր մասնագիտական գործունեությունը և վաստակել գումար՝ իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ ...
Մանրամասն |
|
19.01.23
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի կարգադրությամբ վերջնական և ավարտական տեսքի են բերվում նախորդ տարվա կատարված սուբվենցիոն աշխատանքներում տեղ գտած թերությունները։ Մարցում կատարված աշխատանքներն անձամբ վերահսկում էին համայնքի ղեկավարի տեղակալ Ռոման Շաքարյանը, խորհրդական Արմեն Չոփուրյանը և Մարցի վարչական ղեկավար Արեն Ղազարյանը։
|
|
18.01.23
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
|
Աջակցություն Թումանյան քաղաքի մանկահասակ երեխաներին և Թումանյանի միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների աշակերտներին Լիլիա Աբրահամյանի կողմից: Մանկահասակ՝ 6 ամսականից 1,5 տարեկան 16 թումանյանցի երեխաների տրամադրվել է մանկական սնունդ, իսկ 7-9-րդ դասարանի աշակերտներին՝ վերնաշապիկներ։ Թումանյանի համայնքապետարանը շնորհակալությունն է հայտնում Լիլիա Աբրահամյանին՝ աջակցության և մշտապես մեր համայնքի կողքին լինելու համար։
|
|
17.01.23
«ԽԹԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ-ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
|
Հարգելի՛ թումանյանցիներ,Մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր- ծրագրի 2-րդ փուլը։Ծրագրին կարող են դիմել Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերից։Դիմելու համար կարող եք լրացնել հայտադիմումը https://bit.ly/3FkTOdQ Դիմելու վերջնաժամկետը հունվարի 22, ժամը՝ 23:59:Մինչև դիմելու վերջնաժամկետի ավարտը ծրագրի թիմը կիրականացնի 2 տեղեկատվական-թեմատիկ վեբինար, որոնց ընթացքում կծանաթանաք «ԽԹԱՆ» ծրագրի թիմի, փորձագետների հետ, կուղղեք ծրագրի վերաբերյալ բոլոր հետաքրքրող հարցերը և կմասնակցեք հետաքրքիր սձ վեբինարների։ Վեբինարների հղումները ստորև՝ 16 հունվար, ժամը՝ 20:00, «Ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը», «Ի՞նչ սոցիալական ազդեցությունը», «ԽԹԱՆ» ...
Մանրամասն |
|
10.01.23
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
|
Հարգելի՛ բնակիչներ, Լոռվա Ձոր ՏԱԽ-ը մեկնարկում է դրամաշնորհային ծրագրերի սկիզբը, ձեր ծրագրերով կարող եք դիմել մեզ մինչ հունվարի 23-ը։ Ծրագրին դիմելու ընթացակարգի և ընտրման կարգի հետ ծանոթացեք անցնելով հետևյալ հղումով` https://drive.google.com/file/d/1XeGomlbTUqtrLX547T8tp5EeCrtC-N0q/view?usp=drivesdk Իսկ ծրագրային հայտը ներբեռնեք հետևյալ հղումից՝ https://docs.google.com/document/d/1DL2cvQEMah6pHKoxBsTfw0ykHYN5KeZ5/edit?usp=drivesdk&ouid=108765343077764858710&rtpof=true&sd=true Դրամաշնորհային ծրագրի հետաքրքրության արտահայտման հայտի լրացման հետ կապված հարցերի պարզաբանման համար ս/թ հունվարի 13-ին և 20-ին պետք է կազմակերպվեն տեղեկատվական առցանց հանդիպումներ` ...
Մանրամասն |
|
10.01.23
ՉԿԱԼՈՎՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՐ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
|
Տարին սկսենք ուրախ լուրով…Թումանյան համայնքի ղեկավար Suren Tumanyan-ի նախաձեռնությամբ Չկալով բնակավայրում ևս գործելու է նախակրթարան։ Թումանյանի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Քայլ առ քայլ» ՀԿ-ի և ծնունդով Չկալովցի բարերար Սիլվա Մովսեսյանի համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման արդյունքում Չկալով բնակավայրի 3-5 տարեկան երեխաներն այսուհետ կարող են գյուղում ստանալ նախադպրոցական կրթություն։Նախակրթարանը տեղակայված է Չկալովի վարչական ղեկավարի նստավայրի շենքում, որտեղ նախակրթարանին հատկացված սենյակները վերանորոգվել և կահավորել են անհրաժեշտ գույքով, տրամադրվել են կրթական նյութեր, խաղալիքներ և զարգացնող խաղեր: Հիշեցնենք, որ գյուղում երբեք չի գործել մանկապարտեզ, իսկ այսօր արդեն չկալովցի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |