նոյեմբերի 30-ին նշվում է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը: Առաջին անգամ այն սկսել են նշել 1988թ., երբ Համակարգչային սարքավորումների ամերիկյան միությունն իր առջև նպատակ դրեց իր օգտատերերին հիշեցնել համակարգիչների և դրանցում պահպանվող տեղեկատվության պաշտպանության անհրաժեշտության մասին:
Հենց 1988թ. է գրանցվել համակարգչային «ճիճվի» առաջին զանգվածային համաճարակը: Հենց այդ ժամանակ են մասնագետները սկսել մտածել տեղեկատվության պաշտպանության ապահովման համալիր մոտեցումներ ստեղծելու անհրաժեշտության մասին