Տեղեկացնում ենք Ձեզ ,որ ս/թ մայիսի 28-ին տեղի է ունենալու «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշար։

Հեծանվավազքն անց է կացվելու ՀՀ Գեղարքունիքի մարզում (Շորժա-Սևանա լճի թերակղզու ճանապարհահատված )։ Մեկնարկը՝ Շորժա համայնքից՝ 14։00-ին,մասնակիցները մրցավայր պետք է ներկայանան 2 ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով և բժշկի համապատասխան թույլտվությամբ։
Սիրողական խճուղային մրցաշարի նպատակն է ՝

Հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը

Հեծանվային սպորտի դերի բարձրացումը
Դիմումների վերջնաժամկետն է ս/թ մայիսի 25-ը։