Այսօր: Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025թ.
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.12.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

Սիրելի՛ այցելու,
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Կայքը Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու համայնքի պատմամշակութային ժառանգությանը, համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, մատուցվող ծառայություններին, համայնքում իրականացվող ծրագրերին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը: Պատրաստ եմ լսել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: 
Հուսով եմ, որ դուք այստեղ կգտնեք Թումանյանի համայնքապետարանի գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն:

Հարգանքով՝  Թումանյան համայնքի ղեկավար 
Սուրեն Վաչագանի Թումանյան

25.08.25 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Հարգելի բնակիչներ, հիշեցնում ենք, որ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`վառել խարույկներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ, ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ... Մանրամասն
22.08.25 ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Համաձայն ՀՀ Լոռու մարզպետի 2024թ. դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արտկարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» թիվ 1052-Ա որոշման 7.3.1 կետի  ս/թ օգոստոսի        21-ին և օգոստոսի 22-ին  ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան և Դսեղ բնակավայրերում անց  կացվեց « ՀՀ Լոռու մարզի անտառային ու այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժությանը ... Մանրամասն
15.08.25 ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ ԲԵՐՔԸ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Եգիպտացորենի բերքը հասունացման փուլում է Գարնանը մեկնարկած Թումանյանի համայնքապետարան\ Tumanyan municipalityի, Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամի և Mensenkinderen հիմնադրամի համատեղ ու ֆինանսավորված ծրագիրը մոտենում է իր կարևոր փուլերից մեկին․ եգիպտացորենի դաշտերը արդեն անցել են աճի հիմնական փուլերը և այժմ գտնվում են բերքի հասունացման շրջանում։ Ոսկեգույն երանգ ստացող ցողուններն ու ծանրացած կոթողները վկայում են կատարված աշխատանքի և հողի պտղաբերության մասին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն գյուղատնտեսական աջակցություն է, այլև համայնքի զարգացման և բնակիչների եկամուտների ավելացման հնարավորություն։ Շուտով կմեկնարկի բերքահավաքը, իսկ մինչ այդ շարունակվում են դաշտերի դիտարկումն ... Մանրամասն
12.08.25 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 13-ին, ժամը 10։00-17։00 ընկած ժամանակահատվածում #Թումանյան քաղաքում, ինչպես նաև #Մարց, #Ահնիձոր և #Քարինջ բնակավայրերում կիրականացվեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։
Այս ընթացքում շչակների միջոցով կհնչեն #ընդհատվող_ձայնային_ազդանշաններ, որոնք կշարունակվեն 2-3 րոպե տևողությամբ։ Փորձարկման նպատակն է ապահովել շչակների և ազդանշանային համակարգի կարգին ու պատրաստ լինել արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և արդյունավետ տեղեկացման համար։
📍 Խնդրում ենք այս ձայնային ազդանշաններին խուճապի չմատնվել և նկատի ունենալ, որ սա փորձարկում է։ Բացի այդ, խնդրում ենք զգուշություն պահպանել և անհրաժեշտության դեպքում հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
07.08.25 📣 ԱՄԱՌԱՅԻՆ ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
 
🏕️ Դսեղի ՏՈՒԿ կենտրոնում արդեն մեկնարկել է «Դիմակայուն Թումանյան. Դիմակայունության ձևավորումը համայնքի ինտեգրման և փախստականներին աջակցության միջոցով» ծրագրի շրջանակում կազմակերպվող ամառային վրանային ճամբարը։
Ճամբարին մասնակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Թումանյան համայնքի երեխաները՝ 10-13 տարեկան։
Այստեղ նրանք՝
🔹 Սովորում են համատեղ խաղալ, ճանաչել միմյանց ու ընկերանալ
🔹 Զարգացնում են դիմակայունություն և թիմային համագործակցություն
🔹 Մասնակցում են վարպետաց դասերի, խաղերի, արշավների և հոգեբանական աջակցություն ստանմում:
05.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ,«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքների իրականացման նպատակով,օգոստոսի 6-ին, ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 7-ը, ժամը 21:00-ն կդադարեցվի գազամատակարարումը հետևյալ բնակավայրերում՝ Թումանյան քաղաք Լորուտ Մարց Դսեղ Քարինջ ՉկալովԴադարեցումը կազդի նաև հետևյալ գազասպառողների վրա՝ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիր ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն «Սարգիս» և «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ներ Եւ նշված բնակավայրերում գործող այլ հանրային և տնտեսական նշանակության կազմակերպություններ։Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարությունների ... Մանրամասն
02.08.25 ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևները լուրջ խնդիրներ էին առաջացրել Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասում։ Անձրևաջրերի հոսքը վնասել էր թաղամասի ճանապարհները, և փողոցները դարձել էին գրեթե անանցանելի։
Համայնքի ղեկավարի հանձնարարականով անմիջապես իրականացվել են վերականգնողական աշխատանքներ։
✅ Ճանապարհը մաքրվել է
✅ Կատարվել են հողով հարթեցման աշխատանքներ՝ անցանելիությունը վերականգնելու նպատակով:
🏘 Համայնքապետարանը շարունակում է հետևել տեղում իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է նորից արձագանքել՝ մարդկանց անվտանգությունն ու հարմարավետությունը վերականգնելու նպատակով։
01.08.25 ԲԱԿԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանի հանձնարարությամբ Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասում կազմակերպվել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Մաքրվել են թաղամասի շենքերի բակերը։
Իրականացված աշխատանքներին միացել է նաև Թումանյան քաղաքում գործող Diaconia Charitable Fund / Դիակոնիա բարեգործական հիմնադրամի ամառային ճամբարի կամավորական թիմը։ Երիտասարդ կամավորները մեծ պատասխանատվությամբ մասնակցել են մաքրման աշխատանքներին՝ հատկապես 15-րդ փողոցում և հարակից բակում գտնվող եղևնու տարածքում։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցել են համայնքի բարեկարգման այս նախաձեռնությանը՝ սեփական ներդրումն ունենալով մեր քաղաքի մաքուր և խնամված միջավայրի ձևավորման գործում։
30.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  Ամառային Վրանային Ճամբար Թումանյանում «Դիմակայուն Թումանյան. Դիմակայունության ձևավորումը համայնքի ինտեգրման և փախստականներին աջակցության միջոցով» ծրագրի շրջանակներումՍիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է ամառային վրանային ճամբարը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և Թումանյան համայնքի տեղացի երեխաների համար։Ճամբարը նպատակ ունի՝ Նպաստել երեխաների միջհասարակական շփմանը և ինտեգրմանը Զարգացնել դիմակայունություն և թիմային համագործակցություն Ստեղծել անվտանգ, ընկերական և զարգացնող միջավայրՃամբարի ընթացքում սպասվում են․ Ստեղծագործական և ուսուցողական վարպետաց դասեր Խաղեր, արշավներ և բնության հետ ակտիվ շփում Թիմային նախագծեր և սոցիալական արժեքների ձևավորում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Միջոցառումներ
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես
Համայնքի ղեկավարի 2023 թվականի հաշվետվություն
Թումանյան համայնքի ավագանու նիստ 24․10․2023
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 07․04․23
Համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվություն
Ավագանու 2023թ փետրվարի 27-ի հերթական նիստ
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 29․11.22
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 27.01.23
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 07․10.22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 13․06․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 04․07․22
Թումանյան համայնքի ավագանու հերթական նիստ 15.04.22
Ավագանու հերթական նիստ 18.02.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.01.2022
Ավագանու նիստ 23.12.2021
Ավագանու անդրանիկ նիստ 20.12.2021
Տարեկան հաշվետվություն 2020
Ավագանու արտահերթ նիստ 12.06.2020
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 13.05.20
Ավագանու արտահերթ նիստ 06.05.2020
<<Աշնանային հանդես>>
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.10.19
Թումանյան քաղաքի մանկապարտեզում 04.09.2019
Թումանյան համայնքի ավագանու նիստ 03.09.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ավարտական հանդես2019
Ավագանու արտահերթ նիստ 26.04.2019
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.03
Թումանյան համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Թումանյան քաղաքի մանկապարտեզի ամանորյա հանդես 2018
Թումանյանի համայնքապետարանի տարեկան հաշվետվություն
Ավագանու արտահերթ նիստ 04.07.2018
Հունիսի 1-ը Թումանյան համայնքի քաղաք Թումանյանում
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 23.03.20
Թումանյան համայնքի ավագանու արտահերթ նիստ 21.02.20
Թումանյան համայնքի ավագանու նիստ 12.02.2017
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ , ք. Թումանյան, Կենտրոնական փ., շ.1
(+374)98 04-80-46
tumanyancity.am@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 49995870@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner